Ըստ ՀՀ արտգործնախարարության տարածած տեղեկատվության՝ սեպտեմբերի 5-ին Ստոկհոլմում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների փոխարտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնվել էր Շվեդիայի արտաքին գործերի նախարարության կողմից։
Վաղը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով դատավարությունը:
Սեպտեմբերի 11-ին' ժամը 20:00-ին, մի խումբ հայկական և եզդիական կազմակերպություննրի նախաձեռնությամբ կիրականացվի ջահերով երթ Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ:
Վրաստանի նախագաh Գեորգի Մարգվելաշվիլին տրամաբանություն չի տեսնում այն բանում, որ Վրաստանին առաջարկված ՆԱՏՕ-ի հետ ուժեղացված համագործակցության փաթեթը պետք է գրգռի Ռուսաստանին: Վրաստանի նախագահն ՈՒելսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ընդգծել է, թե Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու քայլերը չեն ենթադրում որևէ ագրեսիվ ռեժիմ կամ առճակատում Ռուսաստանի հետ:
Մի ժամանակ կարծում էի, որ մեր երկրում ապրող մարդկանց համար ամենաանտանելի բանն այստեղ տիրող անարդարությունն է ու զոռբաների լկտիությունը և դրանք են արտագաղթի հիմնական պատճառները:
Եվրոպական հանձնաժողովը եվրոպական ֆերմերներին 30 մլն եվրո լրացուցիչ օգնություն է հատկացրել պայքարելու համար ռուսական էմբարգոյի հետևանքների դեմ: Հատկացված գումարները կծախսվեն ռուսական շուկաներին այլընտրանքներ որոնելու համար:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...